Մատչելիության հղումներ

Լրագրողները բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում՝ ի աջակցություն Աֆղան Մուխթարլիի


Լրագրողների ակցիան Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստին, Թբիլիսի, 6-ը հունիսի, 2017թ.
Լրագրողների ակցիան Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստին, Թբիլիսի, 6-ը հունիսի, 2017թ.

Վրացի լրագրողները երեքշաբթի օրը բողոքի ակցիա են կազմակերպել Թբիլիսիում՝ իրենց աջակցությունը հայտնելով մայիսի 29-ին Վրաստանի մայրաքաղաքում առևանգված, ապա Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիին։

Բողոքի ակցիան տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ. շուրջ 15 լրագրողներ նիստին ներկայացել են գլխներին պոլիէթիլենային սև տոպրակներ քաշած, ձեռքներին՝ «Ազատությո՛ւն Աֆղան Մուխթարլիին» և «Չի՛ անցնելու» գրություններով պաստառներ։

Մուխթարլիի ձերբակալությունից հետո վրացի լրագրողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում, այդ թվում՝ երկրի պետական կառույցների շենքերի դիմաց։

Մուխթարլին հայտնի է ադրբեջանական իշխանությունների մասին իր քննադատական հոդվածներով: 2015 թվականին Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների ֆոնին նա ստիպված լքել էր հայրենիքը և բնակություն հաստատել Թբիլիսիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG