Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բանտարկված այլախոհներին


Ադրբեջան - Լրագրող Աֆգան Մուխթարլիին բերում են դատարան, Բաքու, 29-ը մայիսի, 2017թ․

Եվրոպական միությունը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել կալանավորված ընդդիմադիր գործիչներին՝ ակներևաբար մատնացույց անելով Թբիլիսիում ենթադրաբար առևանգված և Բաքվում կալանավորված լրագրող Աֆգան Մուխթարլիին։

Թբիլիսիում բնակվող ադրբեջանցի լրագրողը մայիսի 29-ին անհետացել էր, հետո հայտնվել Բաքվում՝ նախնական կալանքի բանտախցում։ Ադրբեջանի դատարանը արդեն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:

Այս սկանդալային միջադեպը դժգոհության ալիք բարձրացրեց ոչ միայն Վրաստանում: Միջազգային մի շարք իրավապաշտպան միջազգային կազմակերպություններ քննադատություն հնչեցրեցին Թբիլիսիի հասցեին՝ կոչ անելով շուտափույթ հետաքննել գործը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խոստացել է, որ շատ կարճ ժամկետում թափանցիկ հետաքննություն կիրականացվի, և այս գործի վերաբերյալ հանրությանը պատասխաններ կտրամադրվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG