Մատչելիության հղումներ

Քաբուլում մայիսի 31-ի պայթյունից ավելի քան 150 մարդ է զոհվել․ Աշրաֆ Ղանի


Աֆղանստան - Պայթյունին հաջորդած հրդեհը, վնասված ավտոմեքենաներ, Քաբուլ, 31-ը մայիսի, 2017թ․
Աֆղանստան - Պայթյունին հաջորդած հրդեհը, վնասված ավտոմեքենաներ, Քաբուլ, 31-ը մայիսի, 2017թ․

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին այսօր հայտարարել է, որ ավելի քան 150 մարդ է մահացել բեռնատարի պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել մայիսի 31-ին Քաբուլի թաղամասերից մեկում:

«Ավելի քան 150 անմեղ աֆղանստանցի որդիներ և դուստրեր են սպանվել և ավելի քան 300 վիրավորներ էլ հիվանդանոց են տեղափոխվել», - ասել է Ղանին Քաբուլում տեղի ունեցած բազմազգ խաղաղ համաժողովին:

Պաշտոնական աղբյուրները ավելի վաղ հայտնում էին 90 զոհի մասին:

Պայթյունի պատասխանատվությունը առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG