Մատչելիության հղումներ

Քաբուլում պայթյունի զոհերի թիվը հասավ 80-ի, վիրավորներինը՝ 360-ի


Աֆղանստան - Պայթյունին հաջորդած հրդեհից ծխի խիտ ամպ է բարձրանում, Քաբուլ, 31-ը մայիսի, 2017թ.
Աֆղանստան - Պայթյունին հաջորդած հրդեհից ծխի խիտ ամպ է բարձրանում, Քաբուլ, 31-ը մայիսի, 2017թ.

Այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված հզոր պայթյունի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել, ավելի քան 360-ը՝ վիրավորվել: Այս տվյալները հաղորդում են Աֆղանստանի իշխանությունները:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակն ասել է, որ զոհերի և վիրավորների թվում կանայք և երեխաներ կան: Ներքին գործերի նախարարությունը Քաբուլի բնակիչներին հորդորել է արյուն հանձնել վիրավորներին օգնելու համար:

Նախնական վարկածով՝ դիվանագիտական թաղամասում, Գերմանիայի դեսպանատան մոտ ականապատված ավտոմեքենա է պայթեցվել: Պայթյունի ալիքը վնասել է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող դեսպանատունը:

Քաբուլի կենտրոնը շրջափակված է, ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Աշխարհի առաջնորդները հարձակումը բնորոշել են «բարբարոսական գործողություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG