Մատչելիության հղումներ

«Յուքոմ»-ի մասնաճյուղից գողացել են չհրկիզվող պահարանը՝ խոշոր գումարով․ հարուցվել է քրգործ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Յուքոմ» ընկերության մասնաճյուղից խոշոր չափով գողություն կատարած անձի ինքնությունը:

Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով՝ 2017-ի ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով «Յուքոմ» ընկերության մասնաճյուղերից մեկի մուտքի ապակյա փեղկը, մուտք է գործել ներս և հափշտակել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է կանխիկ գումար:

Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով՝ «գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով», և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կոմիտեն նշում է, որ նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները. տեսախցիկներն արձանագրել են մուտքի դուռը բացելու և պահարանը հափշտակելու դրվագները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG