Մատչելիության հղումներ

Քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորներ և սպաներ մեքենաներ ստացան


Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր մեքենաներ են հանձնվել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների և սպաների։

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, մեքենաների հանձնման արարողությանը ներկա է եղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Վերջինս երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Կարեն Խաչատրյանին այս ձեռնարկը կյանքի կոչելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG