Մատչելիության հղումներ

Շփման գծում օպերատիվ իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ․ ԼՂ ՊՆ


Մայիսի 28-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ, տեղեկացնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուր 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր և հաստոցավոր հակատանկային նռնականետեր», - ասված է Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում, - «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG