Մատչելիության հղումներ

Քաբուլում բողոքի ցույցի չորս մասնակից է սպանվել, մոտ մեկ տասնյակը՝ վիրավորվել


Աֆղանստան - Ցուցարարների և ոստիկանների բախումը, Քաբուլ, 2-ը հունիսի, 2017թ․
Աֆղանստան - Ցուցարարների և ոստիկանների բախումը, Քաբուլ, 2-ը հունիսի, 2017թ․

Առնվազն 4 մարդ է սպանվել, մոտ մեկ տասնյակը՝ վիրավորվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում բողոքի ակցիայի ժամանակ, որին մասնակցել է շուրջ հազար մարդ:

Ցուցարարները պահանջում էին նախագահ Աշրաֆ Ղանի հրաժարականը:

Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսների պատմածը, հաղորդում են, որ ոստիկանությունը ցուցարարների վրա կրակ է բացել: Իրավապահներն էլ պնդում են, թե օդ են կրակել՝ փորձելով թույլ չտալ ակտիվիստներին մտնել նախագահական նստավայր:

Քաբուլում բողոքի այս ակցիայից երկու օր առաջ, հիշեցնենք, քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունը 90 մարդու կյանք է խլել, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:

Ցուցարարները հայտարարում են, որ իշխանությունները ոչինչ չեն անում Աֆղանստանում անվտանգություն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG