Մատչելիության հղումներ

Դեռ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել Քաբուլի ահաբեկչության համար


Աֆղանստան - Քաբուլում մայիսի 31-ի պայթյունի հետևանքով առաջացած փոսը
Աֆղանստան - Քաբուլում մայիսի 31-ի պայթյունի հետևանքով առաջացած փոսը

Առ այս պահը հայտնի չէ, թե ովքեր են երեկ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում իրագործել արյունալի ահաբեկչությունը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, սպանվել է առնվազն 90 և վիրավորվել ավելի քան 400 մարդ:

Աֆղանստանի թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը կտրականապես հերքել է իրենց շարժման առնչությունը երեկվա պայթյունին:

Աֆղանստանի ազգային անվտանգության ծառայությունը, մինչդեռ, ենթադրում է, որ մայիսի 31-ի գործողությունը իրականացրել է «Թալիբան»-ի հետ համագործակցող «Հաքանի» ահաբեկչական ցանցը, որն աջակցություն է ստանում հարևան Պակիստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG