Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու Հանրապետական խմբակցությունը կղեկավարի Սերգեյ Մկրտչյանը


Քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով հրավիրվել է Երևանի նորընտիր ավագանու մեծամասնության՝ «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստ, որին մասնակցել են խմբակցության բոլոր 46 անդամները:

Իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նիստի ժամանակ միաձայն խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը, քարտուղար՝ Սուրեն Ներսիսյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի մայրաքաղաքի ավագանու ընտրություններն անցկացվեցին մայիսի 14-ին: Բացի իշխող Հանրապետականից, ավագանում ներկայացված են նաև «Ելք» դաշինքը՝ 14, և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG