Մատչելիության հղումներ

Գյուղնախարարություն․ Վերամշակող ընկերությունները մարել են 1422․8 մլն դրամի պարտք


Գյուղացիների բողոքի ցույց կառավարության շենքի մոտ՝ մթերված խաղողի դիմաց պարտքերը վճարելու պահանջով, մայիս, 2016թ․
Գյուղացիների բողոքի ցույց կառավարության շենքի մոտ՝ մթերված խաղողի դիմաց պարտքերը վճարելու պահանջով, մայիս, 2016թ․

Վերամշակող ընկերությունները մարել են 1422․8 միլիոն դրամի պարտք, այսօր հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն՝ այս տարվա հունիսի 1-ի դրությամբ պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 237․6 միլիոն դրամի չկատարված պարտավորություններ ունեն 10 ընկերություններ, մինչդեռ հունվարի 1-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 1660․4 միլիոն դրամի գումարի չափով չկատարված պարտավորություն են ունեցել 20 վերամշակող ընկերություններ:

Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, վերջին տարիներին հաճախակի են գյուղացիների բողոքի ակցիաները՝ մթերված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց պարտքերը վճարելու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG