Մատչելիության հղումներ

Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել


Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի բերման ենթարկման վերաբերյալ:

«Այսօր Հյուսիսային պողոտայից ոստիկանության պարեկային ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին: Կիվիրյանին բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողների կասկածն առ այն, որ նա իր մոտ կրում է սառը զենք. արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով», - ասված է հաղորդագրությունում:

«Կասկածը հիմնավորվել է հատկապես այն հանգամանքով, որ Կիվիրյանը հրաժարվել է ոստիկանության ծառայողներին կամավոր ներկայացնել իր մոտ գտնվող իրը: Նկատի ունենալով նշվածը՝ Կիվիրյանի ազատությունը սահմանափակվել է հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի համաձայն: Նույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգով, փաստաբանի մասնակցությամբ, Կիվիրյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում կրումն արգելված առարկա չի հայտնաբերվել (սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը)», - նշված է հաղորդագրությունում:

Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG