Մատչելիության հղումներ

Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը այլևս իրողություն է․ Սերժ Սարգսյան


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST) այլևս իրողություն է, ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով հիմնադրամի ներկայացուցիչներին:

Նշելով, թե ուրախ է, որ հնարավոր դարձավ վաղուց խմորվող այս լավ գաղափարն առաջ մղել՝ ձևավորել խորհուրդ, գտնել համապատասխան փորձ ունեցող և ներուժ միավորելու կարողությամբ օժտված գործադիր տնօրեն, նախագահը հաջողություններ է մաղթել հիմնադրամին և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի մաս կազմող այս գաղափարի իրագործմանը:

Գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը ներկայացրել է հիմնադրամի ձևավորման ընթացքը, հոգաբարձուների խորհրդի և խորհրդատվական խորհրդի անդամներին, որոնց մեջ են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև հիմնադրամի գործունեության նպատակներն ու դրանց հասնելուն միտված ծրագրերը: Օրուջյանը նշել է, որ հիմնադրամը կոչված է կենտրոնացնելու, համակարգելու և խթանելու աշխարհի հայ գիտնականների, ինժեներների և ձեռներեցների գործունեությունը՝ միտված Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար ներդաշնակ միջավայր ստեղծելուն և զարգացնելուն, հայաստանյան ու միջազգային գիտական հանրույթների գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները մոբիլիզացնելուն:

Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ և քննարկել նախատեսված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները, լսել այդ առումով Սերժ Սարգսյանի դիտարկումները և առաջարկությունները, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG