Մատչելիության հղումներ

Տասնյակ զոհեր և վիրավորներ Քաբուլի դիվանագիտական թաղամասում պայթյունի հետևանքով


Աֆղանստան - Անվտանգության ուժերի ներկայացուցիչները պայթյունի վայրում, Քաբուլ, 31-ը մայիսի, 2017թ.
Աֆղանստան - Անվտանգության ուժերի ներկայացուցիչները պայթյունի վայրում, Քաբուլ, 31-ը մայիսի, 2017թ.

Քաբուլում դիվանագիտական թաղամասն այսօր վաղ առավոտյան ցնցվել է պայթյունից։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ։ Ծխի մեծ ամպ կարելի էր տեսնել Գերմանիայի դեսպանատան մոտակայքում։

Քաբուլի ոստիկանության խոսնակ Բասիր Մուջահիդն ասել է, որ մի քանի մարդ սպանվել և վիրավորվել է հենց Գերմանիայի դեսպանատան մուտքի մոտ։ «Դեսպանատան շենքի մոտ ավտոմեքենա կար, բայց այդ տարածքում կան նաև այլ կարևոր շենքեր, դժվար է ասել, թե ինչն է եղել թիրախը», - նշել է խոսնակը:

Երկրի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով առվազն 50 մարդ է զոհվել կամ վիրավորվել, առողջապահության նախարարության տվյալներով՝ 67 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։

Պայթյունի համար պատասխանատվություն առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել: «Թալիբան»-ը հայտարարել է, թե առայժմ տեղեկատվություն է հավաքում:

Լրատվական գործակալությունները նշում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ևս վերջերս մի քանի ռմբահարում է իրականացրել Աֆղանստանի մայրաքաղաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG