Մատչելիության հղումներ

Մահացել է Պանամայի նախկին դիկտատոր Մանուել Նորիեգան


Մանուել Նորիեգա, արխիվ
Մանուել Նորիեգա, արխիվ

Պանամայի իշխանությունները հայտնել են նախկին բռնապետ Մանուել Նորիեգայի մահվան մասին, ով երկիրը 6 տարի ղեկավարելուց հետո գահընկեց էր արվել 1989 թվականին՝ Պանամա ամերիկյան զորքերի ներխուժումից հետո։

Նորիեգան 2011 թվականին 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր իշխանության տարիներին կատարած հանցագործությունների, այդ թվում՝ քաղաքական ընդդիմախոսների սպանությունների, կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար։

Պանամայի նախկին առաջնորդն ավելի վաղ շուրջ 22 տարի բանտում էր անցկացրել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում՝ փողերի լվացման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով։

Լրատվամիջոցների տվյալներով՝ 2017 թվականին 83-ամյա նախկին դիկտատորը ուղեղի խոցի հեռացման վիրահատություն էր տարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG