Ֆրանսիայի կառավարությունը հաստատել է, որ ծրագրում է Պանամային հանձնել այդ երկրի նախկին դիկտատոր Մանուել Նորյեգային, ում Պանամայում երկարամյա կալանք է սպասում:
Փողերի լվացման համար Ֆրանսիայում 7 տարվա ազատազրկման դատապարտված Նորյեգան տեղեկացվել է այդ որոշման մասին, հաղորդում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:
Նախկինում բանակի գեներալ Նորյեգան ղեկավարել է Պանաման 6 տարի, 1989 թվականին ամերիկյան զորքերի ներխուժումից հետո պաշտոնանկ է արվել: Մինչ նրան կհանձնեին Ֆրանսիային, Նորյեգան ավելի քան 15 տարի անազատության մեջ է գտնվել ԱՄՆ-ում` դարձյալ փողերի լվացման մեղադրանքով: Իսկ Պանամայում նրան սպասում է 20 տարվա ազատազրկում` իր կառավարման ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման համար:
Նորյեգան կարող է էքստրադիցիայի ենթարկվել հաջորդ ամիս: