Մատչելիության հղումներ

Բազմաբնակարան շենքերի շինարարության ոլորտում գերիշխող տնտեսվարողներ չկան. ՏՄՊՊՀ


Երևանում կառուցվող շենք, արխիվ
Երևանում կառուցվող շենք, արխիվ

Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), բազմաբնակարան շենքերի շինարարության ոլորտը լիովին մրցակցային է, ոլորտում գերիշխող տնտեսվարողներ չկան։

ՏՄՊՊՀ-ն հայտնում է, որ ուսումնասիրություն է իրականացրել բազմաբնակարան շենքերի շինարարության ոլորտում՝ հիմք ընդունելով 2011-2016 թվականների տվյալները, և դիտարկել է Երևանում բազմաբնակարան շենքերի շինարարություն իրականացնող ընկերությունների ցուցանիշները։

Ուսումնասիրության արդյունքներով՝ նաև ոլորտում ավելացել են գործունեություն իրականացնող տնտեսվարողները։

ՏՄՊՊՀ-ն նաև նշում է, որ փոքր է եղել հիփոթեքային վարկերի միջոցով իրացված բնակարանների քանակը՝ նշված ժամանակահատվածում հիփոթեքային եղանակով իրացվել են նոր կառուցված բնակարանների ընդամենը 10 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG