Մատչելիության հղումներ

Նավալնին ցանկանում է հունիսի 12-ին հակակոռուպցիոն երթ անցկացնել Մոսկվայում


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին այսօր պաշտոնապես դիմել է Մոսկվայի քաղաքապետարան` հունիսի 12-ին մայրաքաղաքի կենտրոնում հակակոռուպցիոն բողոքի երթ անցկացնելու դիմումով:

Նավալնիի խոսքով՝ բողոքի ակցիայի կազմակերպման անհրաժեշտությունը ծագել է, երբ պարզ է դարձել, որ Ռուսաստանի իշխանությունները չեն պատրաստվում արձագանքել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեղադրանքներին:

Հիշեցնենք, մոտ երեք ամիս առաջ Նավալնին հետաքննական տեսանյութ է հրապարակել, որի գլխավոր հերոսը Ռուսաստանի վարչապետն է: «Նա Դիմոնը չէ, պալատներ, զբոսանավեր, խաղողի այգիներ․ Դմիտրի Մեդվեդևի գաղտնի կայսրությունը» անվանմամբ ֆիլմում աղմկահարույց հետաքննության հեղինակները պնդում են, որ ՌԴ վարչապետին են պատկանում, մասնավորապես, շքեղ առանձնատներ և խաղողի այգիներ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում:

Ինքը Մեդվեդևը «անհեթեթություն» է որակել ֆիլմում ներկայացված տեղեկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG