Մատչելիության հղումներ

Երևանի համայնքային մանկապարտեզների 6 հազար աշխատակիցները ևս կստանան առողջապահական ապահովագրություն


Մանկապարտեզ Հայաստանում, արխիվ
Մանկապարտեզ Հայաստանում, արխիվ

Այսօր Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր տեղակալին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է սկսել նախապատրաստական աշխատանքներ՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ:

«Արդեն իսկ սկսեք համապատասխան աշխատանքները, որ մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության որոշ կազմակերպությունների աշխատակիցների նման՝ համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ: Աշխատանքներն այնպես կազմակերպեք, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից մեր մանկապարտեզների բոլոր շուրջ 6 հազար աշխատակիցներն ապահովված լինեն առողջապահական ապահովագրության փաթեթներով», - Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG