Մատչելիության հղումներ

Ավստրալիան Աֆղանստանում տեղակայված զորախմբի թիվը կհասցնի 300-ի


Ավստրալիան հայտարարել է Աֆղանստանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը 30-ով ավելացնելու մտադրության մասին:

Պաշտպանության նախարար Մարիզ Փեյնը մայիսի 29-ին Ավստրալիայի սենատի հանձնաժողովներից մեկի նիստում պարզաբանել է, որ թալիբանների և այլ զինյալ խմբավորումների դեմ պայքար մղող աֆղանստանցի զինծառայողներին վերապատրաստելու համար ավստրալիացի ռազմական խորհրդատուների քանակն ավելացվում է ՆԱՏՕ-ի խնդրանքով և Միացյալ Նահանգների աջակցությամբ:

«Հաշվի առնելով Աֆղանստանի առանցքային նշանակությունը ահաբեկչության դեմ պայքարում, Ավստրալիայի հավելյալ ներդրումը տեղին է և ճիշտ ժամանակին», - ասել է Փեյնը:

Այս ավելացման հետևանքով Աֆղանստանում ավստրալիական զորախմբում ծառայողներ քանակը կհասնի 300-ի:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած կոալիցիան բաղկացած է 39 պետություններից, որոնք ընդհանուր առմամբ 13,500 զինծառայող ունեն այդ երկրում: Բազմազգ ուժերը ներգրավված են Աֆղանստանի զինված ուժերի վերապատրաստմամբ, աջակցության տրամադրմամբ և Աֆղանստանի զինված ուժերին խորհրդակցության տրամադրմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG