Մատչելիության հղումներ

Մանչեսթրի ահաբեկչության գործով կալանավորվածների թիվը հասավ 14-ի


Մեծ Բրիտանիա - Ոստիկանները հատուկ գործողություններ են իրականացնում Մանչեսթրում, 25-ը մայիսի, 2017թ․
Մեծ Բրիտանիա - Ոստիկանները հատուկ գործողություններ են իրականացնում Մանչեսթրում, 25-ը մայիսի, 2017թ․

Մանչեսթրի ահաբեկչության առնչությամբ ևս երկու մարդ՝ 19-ամյա և 23-ամյա երիտասարդներ են կալանավորվել, ինչով տվյալ գործով կալանավորվածների թիվը հասավ 14-ի:

Manchester Arena-ու մայիսի 22-ի պայթյունի հետևանքով, հիշեցնենք, առնվազն 22 մարդ է զոհվել, ևս 59-ը վիրավորվել են: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Ըստ բրիտանական ոստիկանության՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդին, ում երկու եղբայրները ևս կալանավորվածների թվում են, իսկ հայրը ձերբակալվել է Լիբիայում:

Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը նախօրեին հայտարարել է երկրում ահաբեկչության սպառնալիքի մակարդակի նվազեցման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG