Մատչելիության հղումներ

Նախագահը պարգևատրել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին և մի շարք գործիչների


Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ նախագահի պարգևն ստանալիս

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ, մարզական փայլուն մրցելույթների և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանին պարգևատրել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ռուբեն Գևորգյանը 1990 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Սասնա ծռեր» ջոկատը, 1990-1993 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի մի շարք բնակավայրերի պաշտպանական մարտերին:

Իսկ տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վանաձորի «Սարտիս-Գլորիա» ձեռնարկության համահիմնադիր Գագիկ Սարուխանյանին նախագահը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, պարգևներ են ստացել նաև Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը, երգիչ Ռազմիկ Ամյանը և այլոք:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG