Մատչելիության հղումներ

Հայաստանում նշում են Առաջին Հանրապետության հռչակման օրը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:

Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

«Զորահանդեսի մասնակիցներին ողջունելուց և Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը ընդունելուց հետո Նախագահը միջոցառման մասնակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտել է «Գալէմքեարեաններ պղնձագործ վարպետաց սիրիահայոց դպրոց. փրկված և Հայրենիքին նվիրաբերված մշակութային արժեքներ» խորագրով ցուցահանդեսը», - ասված է նախագահականի մամլո հաղորդագրության մեջ:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյնը և վարչապետ Կարեն Կարապետյանը:

Մայիսի 28-ը Հայաստանում նշվում է որպես Առաջին Հանրապետության օր, որը հռչակվեց 1918 թվականին: Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականը, երբ Կարմիր բանակի զորամասերը մտան Երևան և հանրապետությունը խորհրդայնացվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG