Մատչելիության հղումներ

Կոռուպցիոն կասկածանքներով ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի պետը


Պետական եկամուտների կոմիտեի «Բավրա» մաքսակետի պետը և մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը ձերբակալվել են կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նշված անձինք ձերբակալվել են «կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ» հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հաղորդագրության համաձայն, գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ իրավապահները տվյալներ էին ստացել այն մասին, որ մի շարք կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, ֆիզիկական անձինք բրոքերային կազմակերպության աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ «սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու, ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար» անձամբ և միջնորդների միջոցով տվել են, իսկ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձինք ստացել են կաշառք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG