Մատչելիության հղումներ

Պայթյուն Վարդենիսում. հարուցվել է քրեական գործ


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիսում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:

«Նախնական տվյալներով՝ 2017 թ. մայիսի 24-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են բակում կայանված «BMW 525i» մակնիշի ավտոմեքենան, բնակարանի պատուհանների ու մուտքի դռան ապակիները՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի գույքային վնաս», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ քրգործը հարուցվել է նույն օրը՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով», և 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը», հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է փորձաքննություն: Քննության նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոմեքենայի կողքը, փոխանցում է Քննչական կոմիտեն, հավելելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG