Մատչելիության հղումներ

Թրամփը դիմել է իր բազմամյա իրավախորհրդատուին՝ ներկայացնելու իրեն Մոսկվայի հետ ենթադրյալ կապերի քննությունում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Մարկ Կասովիցին՝ 2016-ի իր նախագահական ընտրարշավի և Ռուսաստանի հնարավոր կապերի վերաբերյալ հետաքննությունում իրեն ներկայացնելու համար:

Հետաքննությունը, հիշեցնենք, գլխավորում է արդարադատության նախարարության հատուկ խորհրդատու, Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլերը:

Իրավախորհրդատու Կասովիցը Թրամփին ներկայացրել է ավելի քան 15 տարի, բայց նա հայտնի է որպես քրեական գործերով փաստաբան: Անցյալ տարի նա սպառնացել էր դատի տալ The New York Times-ին, եթե թերթը չհեռացներ այն կանանց մասին հոդվածը, ովքեր սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրում Դոնալդ Թրամփին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG