Այսօր ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 25-ին և 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, մայիսի 27-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ, մայիսի 27-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 25-ի և 28-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: