Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյ․ Մանչեսթրում տեղի ունեցածը ահաբեկչություն էր


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարությամբ է հանդես գալիս, Լոնդոն, 23-ը մայիսի, 2017թ․

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, թե «այժմ կասկածից դուրս է», որ երեկ երեկոյան Մանչեսթրում համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունը «անգութ ահաբեկչական հարձակում էր»: Նա հայտնել է, որ ոստիկանությունը պարզել է հարձակում կատարած անձի ինքնությունը:

Այսօր կառավարության արտակարգ նիստից հետո Մեյը փոխանցել է նաև, որ ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները «արագ աշխատում են» Manchester Arena-ում ռմբահարման հստակ պատկերը վերծանելու ուղղությամբ: Նրա հավաստմամբ՝ մի ահաբեկիչ է գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը Machester Arena-ի ելքերից մեկի մոտ:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում համերգի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 22 մարդ մահացել, ավելի քան 59-ը՝ վիրավորվել: Թերեզա Մեյի վկայությամբ՝ սպանվածների ու վիրավորների թվում շատ են երեխաները և պատանիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG