Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներն այսօր Բաթումիում կայացած հանդիպմանը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև եռակողմ համագործակցությունն ընդարձակելու հարցը:
Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են առաջիկայում համատեղ զորավարժություններ անցկացնել, աշնանն էլ հանդիպում կազմակերպել երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների միջև: