Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանձնարարել է կենտրոնացնել ջանքերը դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար


ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյան, արխիվ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյան, արխիվ

Զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանն էր նվիրված երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացված աշխատանքային խորհրդակցությունը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի միջոցով խորհրդակցությանը ներգրավված էին բանակային զորամիավորումների, Երևանի և Գյումրիի կայազորի հրամկազմերի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են զինծառայողների զգոնության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը հանձնարարել է շարունակել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատերալագործման ուղղությամբ տարվող աշխատանքները և առավել կենտրոնացնել ջանքերը հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու, դիրքապահ զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Այս առնչությամբ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել մի շարք ցուցումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG