Հայաստանի Զինված ուժերի աշխատանքային խումբը մայիսի 23-27-ը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին և «Աշուլուկ» զորավարժարանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության անցկացման վայրի տեղազննման աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք՝ Հայաստանը և Ռուսաստանը ընդգրկված են հակաօդային պաշտպանության միացյալ համակարգում: