Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը ժամանեց Իսրայել


Իսրայել - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ տիկնոջ հետ, Բեն Գուրիոն օդանավակայանում իջնում է ինքնաթիռից, 22-ը մայիսի, 2017թ․
Իսրայել - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ տիկնոջ հետ, Բեն Գուրիոն օդանավակայանում իջնում է ինքնաթիռից, 22-ը մայիսի, 2017թ․

Սաուդյան Արաբիայում երկօրյա հագեցած բանակցություններից հետո՝ ժամեր առաջ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանեց Իսրայել, որտեղ պատրաստվում է հանդիպել թե՛ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, թե՛ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:

Հաղորդվում է, որ առաջիկա երկու օրերին Սպիտակ տան ղեկավարի օրակարգում է լինելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և իսրայելա-պաղեստինյան՝ փակուղի մտած բանակցություններն ակտիվացնելու հարցը:

«Նախագահ Թրամփի համոզմամբ՝ այժմ կողմերի միջև խաղաղության գործընթացն առաջ տանելու հնարավորություն կա», - քիչ առաջ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG