Բուդապեշտում հազարավոր մարդիկ մասնակցել են իշխող ազգայնական «Ֆիդես» կուսակցության դեմ բողոքի ակցիային։
Սա առաջին բողոքի ցույցը չէ Կենտրոնական եվրոպական համալսարանը փակելու և փախստականներին աջակցող հասարակական կազմակերպությունների աշխատանքը դժվարացնելու՝ Հունգարիայի կառավարության մտադրության դեմ։