Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած բողոքի ակցիային՝ կոչ անելով նախագահին չստորագրել նոր օրենքը, որը կարող է հանգեցնել հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի աջակցությամբ հիմնադրված Կենտրոնական Եվրոպական համալսարանի փակմանը:
Կառավարության կողմից առաջարկված օրենքը պարտադրում է օտարերկրյա ուսումնական հաստատություններին դասավանդման տարածքներ ունենալ իրենց գրանցման երկրներում, իսկ Կենտրոնական Եվրոպական համալսարանը գրանցված է Միացյալ Նահանգներում և նման հարթակ չունի։