Մատչելիության հղումներ

Հայաստան է այցելել Բելառուսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը


Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ մայիսի 16-ից 19-ը Հայաստանում էր Բելառուսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ԲՀ զինված ուժերի զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Վլադիսլավ Բուդիկի և ռազմական ավտոտեսչության պետ, գնդապետ Վալերի Գեյցի գլխավորությամբ:

ՊՆ հաղորդմամբ, բելառուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը: Քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված հարցեր:

Պաշտպանական գերատեսչությունից նաև հաղորդում են, որ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ից 22-ը Մինսկում, կմասնակցի սպառազինության և ռազմական տեխնիկայի «ՄԻԼԷՔՍ-2017» 8-րդ միջազգային ցուցահանդեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG