Դոնալդ Թրամփն այսօր սկսում է իր առաջին օտարերկրյա այցը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում:
Ի տարբերություն Ռոնալդ Ռեյգանից հետո Սպիտակ տուն եկած մյուս նախագահների՝ Թրամփը առաջին պաշտոնական այցով ոչ թե հարևան Կանադա կամ Մեքսիկա է մեկնում, այլ՝ Սաուդյան Արաբիա, Իսրայել, ապա՝ Եվրոպա:
Արտասահմանյան առաջին այս այցը մեկնարկում է Թրամփի աջակիցների ու Ռուսաստանի միջև հնարավոր կապերի շուրջ Վաշիգտոնում խորացող ներքաղաքական ճգնաժամի ֆոնին: Այս գործով հատուկ դատախազի նշանակումից հետո Թրամփը երեկ հայտարարել էր, թե իր դեմ «վհուկների որս» է իրականացվում, որն ամենամեծն է Միացյալ Նահանգների պատմության մեջ: