Մատչելիության հղումներ

Մոսկվան «անընդունելի» է համարում Բաքվի վերջին հայտարարությունները


Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունն անընդունելի է որակել պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, թե «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելով՝ Ռուսաստանի գերագույն դատարանը քաղաքական որոշում է կայացրել: «Մոսկվան ադրբեջանցիների կասկածելի խորհուրդների կարիքը չունի՝ իր երկրի ներսում ազգամիջյան քաղաքականությանը վերաբերող հարցերում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«Տարօրինակ է, երբ Ռուսաստանի դատարանի որոշումը՝ կայացված Ռուսաստանում գրանցված կազմակերպության նկատմամբ, գնահատվում է որպես ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի նկատմամբ, և իհարկե՝ ցավալի է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը բարձրաձայնում է դա ու այս ամենի հետևում կրկին հայկական հետք է տեսնում»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Ռուսաստանում գրանցված ադրբեջանական կազմակերպությունը չեղարկելու հայցով ՌԴ գերագույն դատարան էր դիմել Արդարադատության նախարարությունը, պնդելով, որ այդ կառույցի գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում ռուսաստանյան օրենսդրությանը: Ադրբեջանի արտգործնախարարությունը, մինչդեռ, ռուսաստանյան դատարանի որոշումը ոչ բարեկամական էր գնահատել՝ պնդելով, թե այդ քայլով Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG