Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչները Ստրասբուրգում ստորագրել են Եվրամիության և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիրը:
Միջոցառմանը ներկա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն փաստաթղթի ստորագրումը «պատմական» է որակել: «Սա Ուկրաինայի համար պատմական օր է, 45 միլիոն մարդ և ես բացարձակապես վստահ ենք դրանում: Ուկրաինան վերադառնում է եվրոպական ընտանիք՝ վերջնական հրաժեշտ տալով Խորհրդային և Ռուսական կայսրությանը», - լրատվամիջոցներին ասել է Պորոշենկոն:
Ուկրաինայի համար ոչ-վիզային ռեժիմը կգործի հունիսի 11-ից:
Հիշեցնենք, մարտի 28-ից ոչ-վիզային ռեժիմ է գործում Եվրամիության և Ասոցացման համաձայնագիրը ստորագրած մեկ այլ երկրի՝ Վրաստանի միջև: