Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «ոչ-բարեկամական քայլ» է որակել Ռուսաստանում ադրբեջանական ՀԿ-ի լուծարումը


Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպությունը լուծարելու կապակցությամբ և դա գնահատել է «ոչ-բարեկամական քայլ»:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները, պաշտոնատար անձինք, դատապարտել են այդ որոշումը:

«Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպության գրանցումը չեղարկելու հայցով Ռուսաստանի գերագույն դատարան էր դիմել արդարադատության նախարարությունը, պնդելով, որ կազմակերպության գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում Ռուսաստանի գործող օրենսդրության պահանջներին:

2001 թվականին ստեղծված այս կազմակերպությունը Ռուսաստանում միավորում էր շուրջ երկու միլիոն ադրբեջանցիների:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG