Մատչելիության հղումներ

Ռուսաստանի գերագույն դատարանը չեղարկել է ադրբեջանական ՀԿ-ի գրանցումը


Ռուսաստանի գերագույն դատարանը բավարարել է արդարադատության նախարարության հայցը՝ չեղարկել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության գրանցումը:

Ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր, որ կազմակերպության գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում Ռուսաստանի գործող օրենսդրության պահանջներին:

«Դատարանի այս որոշումը կարող է խաթարել ադրբեջանական համայնքի հավատը Մոսկվայի նկատմամբ՝ որպես անաչառ միջնորդի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում», - հայտարարել է Ադրբեջանի պետական սփյուռքի հարցերով զբաղվող կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG