Մատչելիության հղումներ

ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 մեղադրյալների գործն ուղարկվել է դատարան


Արխիվ -- «Սասնա ծռեր» խմբի անդամները լուսանկարվում են ՊՊԾ գնդի գրավված տարածքում, Երևան, 22-ը հուլիսի, 2016թ․
Արխիվ -- «Սասնա ծռեր» խմբի անդամները լուսանկարվում են ՊՊԾ գնդի գրավված տարածքում, Երևան, 22-ը հուլիսի, 2016թ․

Անցյալ տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ քննվող քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար, այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Վերոհիշյալ 14 մեղադրյալներն են՝ Սմբատ Բարսեղյանը (ով, մասնավորապես, մեղադրվում է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի և ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանությունների համար, Արմեն Բիլյանը (ով մեղադրվում է գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար), Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Աշոտ Պետրոսյանը, Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Կարո Եղնուկյանը և Խաչատուր Գիչյանը:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը, հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան, խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվել էին իրավապահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG