Մատչելիության հղումներ

Արգամ Աբրահամյանը վայր է դնում Արտաշատի քաղաքապետի լիազորությունները


Արգամ Աբրահամյան, լուսանկարը վերցված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարական է տվել իր ներկայիս պաշտոնից, պատգամավորական գործունեության անցնելու կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Վայր եմ դնում քաղաքապետի անչափ պատասխանատու լիազորություններս, նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու, Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս և պետությանս ծառայելու համար»,- մասնավորապես, նշել է Արտաշատի քաղաքապետը՝ հավելելով․ «Վայր եմ դնում լիզարություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից, այլ օգտագործելու եմ նոր լիազորություններս արդեն ոչ միայն Արտաշատի, այլ` մեր Արարատի մարզի և Հայաստանի առջև կուտակված խնդիրները լուծելու համար»:

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում Արգամ Աբրահամյանը պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան դաշինքի» տարածքային ցուցակով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG