Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի միլիարդատերը դատական հայց է ներկայացրել Associated Press-ի դեմ


Ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկա, արխիվ
Ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկա, արխիվ

Ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկան դատական հայց է ներկայացրել Associated Press լրատվական գործակալության դեմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի հետ կապեր ունենալու մասին հոդվածի համար, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Գործարարը հոդվածի հեղինակներին մեղադրել է զրպարտության մեջ։

Associated Press-ի իրավաբանական գլխավոր խորհրդատու Կարեն Կայզերը հայտարարել է, որ լրատվամիջոցը պնդելու է իր դիրքորոշումը։

Ավելի վաղ Դերիպասկան պատրաստակամություն էր հայտնել ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսի լսումներին և մեկնաբանել Մանաֆորտի հետ 10 միլիոն դոլարի պայմանագիր ունենալու մասին պնդումները։ Նա այդ տեղեկատվությունը «սուտ» էր որակել։

Անցած մարտին Associated Press-ը հայտնել էր, որ Մանաֆորտը ավելի քան 10 տարի առաջ գաղտնի համագործակցել է Դերիպասկայի հետ և մշակել ռազմավարական պլան՝ Կրեմլի շահերը ամերիկյան քաղաքականությունում, բիզնեսում և մեդիայում առաջ մղելու հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG