Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հրապարակեց քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտնում է, որ Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և ԿԸՀ կայքում` հրապարակվել են 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

ԿԸՀ-ն նաև տեղեկացնում է, որ Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն` ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, ավագանու անդամի թեկնածուն, վստահված անձը, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև մայիսի 17-ը` ժամը 11.00-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG