Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում արձանագրվել է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք


Ոստիկանությունը հայտնում է, որ այսօր ժամը 12-ի դրությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում արձանագրվել է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք:

Բոլոր դեպքերը գտնվում են ստուգման փուլում:

«Ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթները պահպանելու և իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG