Մատչելիության հղումներ

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում ելույթ կունենա 5-րդը


Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո, տեղեկացնում է Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մրցույթի 26 մասնակից երկրները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ` Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդերլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալիա, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG