Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հերքում է առնչությունը Նիկոլ Փաշինյանի հրապարակած նյութերին


Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ «Ելք» դաշինքի ընտրացուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ:

«Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ գնահատում ենք ուղեցույցի՝ հումորով գրված տեքստը և այն ներկայացնողի կատարողական վարպետությունը», - ասված է ՀՀԿ նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությունում:

Իշխող կուսակցությունը նաև կոչ է անում քաղաքական մրցակիցներին «զերծ մնալ քարոզչական ապատեղեկատվական գործողություններից, չպիտակավորել մյուս մասնակիցներին, գնալ քաղաքապետի ընտրություններին մաքուր ձեռքերով և մաքուր խղճով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG