Մատչելիության հղումներ

Շփման գծում՝ հրադադարի 65 խախտում, այդ թվում՝ ականանետերից և հրանոթներից, տանկերի տեղաշարժ․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): «Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, մայիսի 10-ին ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում հանգիստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG