Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Կորեայի նորընտիր նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մուն Ջե-Ինին՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը Մուն Ջե-Ինին մաղթել է քաջառողջություն, ձեռքբերումներ և երջանկություն, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Նախագահը վստահություն է հայտնել, որ Մուն Ջե-Ինի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Կորեան կշարունակի անշեղորեն զարգանալ ու վերելք ապրել և նորընտիր նախագահն իր արդյունավետ ներդրումը կբերի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործին:

Նշելով, որ անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև ձևավորվել են սերտ գործընկերային կապեր և փոխշահավետ համագործակցություն՝ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատելու երկկողմ բարեկամությունն ու համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ` ի շահ երկու ժողովուրդների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG