Մատչելիության հղումներ

Անցած մեկ օրում հրադադարը խախտվել է 65 անգամ, այդ թվում՝ ականանետերից և նռնականետերից․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զինծառայողները մարտակիան հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները մարտակիան հերթապահություն են իրականացնում շփման գծում, արխիվ

Մայիսի 8-ին և լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 970 կրակոց: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ շփման գծի հարավային ուղղությամբ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ):

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG